Լայնածավալ ցույցեր ընդդեմ Թրամփի միգրացիոն քաղաքականության
Անօրինական ներգաղթյալների զանգվածային արտաքսման դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում: Լոս Անջելեսում տեղի ունեցած ամենազանգվածային ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել։ Այս մասին հայտնում է տեղական KTLA հեռուստաալիքը։
«Հազարավոր ցուցարարներ, հանդես գալով նախագահ Դոնալդ Թրամփի` զանգվածային արտաքսման և ներգաղթի քաղաքականության դեմ, կիրակի փակել են փողոցներն ու Լոս Անջելեսի պատմական կենտրոնում գտնվող 101 մայրուղին, միևնույն ժամանակ ավելի փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել Կալիֆոռնիայի հարավում գտնվող մի քանի քաղաքներում»,- հայտնել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ ցուցարարներն աջակցություն են հայտնել ապօրինի ներգաղթյալներին, որոնց կարող են արտաքսել ԱՄՆ-ից՝ երկրի նոր միգրացիոն քաղաքականության պատճառով։ Որոշ ակտիվիստներ Մեքսիկայի դրոշներ են ծածանել։
«Newsweek»–ը հայտնում է, որ ակցիաներ են տեղի ունեցել նաև Արկանզաս, Միսուրի և Ջորջիա նահանգներում, ընդ որում՝ «ամենալարված» բողոքի ակցիաներն անցկացվել են Տեխասում և Կալիֆոռնիայի այլ քաղաքներում:
Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ այցելել էին երկրի հարավային սահման: Թրամփը Բայդենին մեղադրել էր միգրանտների շրջանում հանցավորության ալիքի մեջ, իսկ պետության գործող ղեկավարը նրան համագործակցության կոչ էր արել։
Նմանատիպ հոդվածներ
Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս են...
Դուք դուրս եկաք Ղարաբաղից, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյան
Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ: Այս մասին Ալեն Սիմոնյանին հայտնել է արցախցի լրագրողներից մեկը:...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...