Նեթանյահուն կփորձի ստանալ Թրամփի հավանությունը՝ Գազայում պատերազմը շարունակելու համար. Axios
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բանակցությունների ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կփորձի համոզել հավանություն տալ Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ ռազմական գործողությունները շարունակելու ծրագրերին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաների սեփական աղբյուրները։
«Իսրայելի պաշտոնյաները Axios-ին ասել են, որ նախքան որևէ որոշում կայացնելը, Նեթանյահուն սպասում է՝ տեսնելու, թե ինչպես է Թրամփը վերաբերվում գործարքի երկրորդ փուլին, որը կհանգեցնի մշտական հրադադարի և Իսրայելի ամբողջական դուրսբերմանը Գազայից», - ասվում է հոդվածում:
«Ինչպես նշել են պաշտոնյաները, Նեթանյահուն հուսով է, որ կկարողանա ազդել Թրամփի մտածողության վրա և համոզել նրան հաստատել Գազայում պատերազմի իր ծրագրերը», - ասվում է հոդվածում։
Պորտալի զրուցակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ եթե Նեթանյահուն որոշի չանցնել գործարքի երկրորդ փուլին, դա կարող է հանգեցնել Գազայում ՀԱՄԱՍ-ի տապալման համար պատերազմին, որը կտևի առնվազն ևս մեկ տարի։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի ստատուս քվոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պանամայի նախագահ Խոսե Ռաուլին ասել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել...
Կանադան նոր պարտավորություններ կստանձնի
Կանադան և Միացյալ Նահանգները պայմանավորվել են կանադական ապրանքների վրա ամերիկյան մաքսատուրքերը 30 օրով կասեցնելու մասին։...