ԵՄ հատուկ բանագնացը բացահայտել է Ռուսաստանի դեմ Եվրամիության ծրագիրը
Եվրամիությունը կարող է 50 ապրանքային կոդ ներառել հակառուսական պատժամիջոցների 16-րդ փաթեթում: Այս մասին հայտարարել է պատժամիջոցների հարցով ԵՄ հատուկ բանագնաց Դևիդ Օ'Սալիվանը: Հատուկ բանագնացը նաեւ հավելել է, որ Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում դադարեցնել առեւտուրը նրանց հետ, ովքեր, դաշինքի կարծիքով, գիտակցաբար շրջանցում են նրա պատժամիջոցները:
«Մենք ընդգրկում ենք նախորդ ներմուծման և արտահանման բոլոր ապրանքների 60 տոկոսը, մոտ 7500 ապրանք: Միակ ապրանքները, որոնք ես քննարկել եմ Ղազախստանի հետ, 50 ապրանքային կոդերն են։ Կարծում եմ, որ 16-րդ փաթեթը, անշուշտ, լրացուցիչ առևտրային սահմանափակումներ կբերի այն 50 ապրանքների համար, որոնց մենք Ղազախստանի իշխանություններին խնդրել ենք հատուկ ուշադրություն դարձնել», — ասաց Օ'Սալիվանը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որը Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է խիզախությունը՝ ընդունելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ Պետության ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունն Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։
Նմանատիպ հոդվածներ
«Միլիոնավոր մարդիկ կկործանվեն». ԱՄՆ-ը բացահայտել է նոր համաշխարհային ծրագիրը. ԶԼՄ
Դոնալդ Թրամփը պատրաստ է օկուպացնել Գազայի հատվածը, վտարել բնակիչներին, օրինակ, Եգիպտոս, իսկ հետո ձեռնամուխ լինել Իսրայել...
Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է ինչ-որ բան տա Վաշինգտոնի կողմից...
Չպետք է ակնկալել, որ Սատանան կդադարի պատժամիջոցներ կիրառել մեր դեմ. Իրանը՝ ԱՄՆ-ի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը հայտարարել է, ո...
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու...