Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար Իրանի հետ կնքել «վերիֆիկացված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ և բարգավաճել, կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքը:


Միևնույն ժամանակ, Թրամփը հրաժարվել է բացահայտել Իրանի հետ հնարավոր բանակցությունների մանրամասները:

«Ես չեմ կարող ասել, քանի որ դա չափազանց կոշտ է: Ես նրանց չեմ ռմբակոծի», - ասել Է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Իրանին համաձայնագրի դիմաց։



2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք 2018 թվականի մայիսին դուրս եկավ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պետք է ուժեղացնի ճնշումը Իրանի վրա՝ կապված Թեհրանի կողմից միջուկային զենք ստեղծելու իբր փորձերի հետ: