Այլևս ոչ ոք ԱՄՆ-ին չի օգտագործելու. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին պետք է ինչ-որ բան տա Վաշինգտոնի կողմից Ուկրաինայի վրա ծախսված գումարի դիմաց: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Sky News-ը։
ԱՄՆ նախագահը հիշատակել է «Ուկրաինայի ստորգետնյա ռեսուրսները»։ «Մենք նրան (Զելենսկուն) արդեն ասել ենք ամերիկացի հարկատուների գումարների համարժեքության մասին»,-նշել է նա։ Թրամփի խոսքով՝ բոլորն օգտվել են «հին ու բարի Միացյալ Նահանգներից», բայց այլևս այդպես չի լինի:
«Նախագահ Զելենսկու հետ քննարկած բաներից մեկը նրանց ակտիվների անվտանգությունն է։ Նրանց ակտիվները գետնի տակ են՝ հազվագյուտ ռեսուրսներ», - պարզաբանել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև ասել է, որ ակնկալում է հանդիպել Զելենսկու հետ հաջորդ շաբաթ: Նրա խոսքով՝ հանդիպումը կարող է կայանալ Վաշինգտոնում։ ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ հայտարարել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ խոսելու մտադրության մասին:
Այս շաբաթ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակներում օգնություն կստանա հազվագյուտ մետաղների դիմաց: Ինչպես գրել Է Financial Times-ը, ուկրաինական ռեսուրսների հասանելիությունը Զելենսկու «հաղթանակի պլանի» կետերից մեկն էր, որը նա Թրամփին ներկայացրեց անցյալ տարվա աշնանը՝ նույնիսկ ընտրություններից առաջ: Ավելի ուշ Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ճշտել է, որ խոսքը, մասնավորապես, լիթիումի եւ տիտանի հանքավայրերի մասին է:
Ըստ The New York Times-ի և Financial Times-ի՝ Կիևը պատրաստ է հազվագյուտ մետաղների գործարքի, եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ դրանք չեն հայտնվի Մոսկվայի տրամադրության տակ:
Զելենսկին ամերիկացի գործընկերոջը պատասխանել է, որ Ուկրաինան բաց է արևմտյան գործընկերների հետ համատեղ օգտակար հանածոների արդյունահանման համար՝ աջակցության դիմաց՝ անվանելով այն արդար:
Կրեմլում, մեկնաբանելով Թրամփի առաջարկը, հայտարարել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային առաջարկում է օգնություն գնել, բայց ավելի լավ կլինի ընդհանրապես չտրամադրել այն և դրանով իսկ նպաստել հակամարտության ավարտին:
Նմանատիպ հոդվածներ
«Միլիոնավոր մարդիկ կկործանվեն». ԱՄՆ-ը բացահայտել է նոր համաշխարհային ծրագիրը. ԶԼՄ
Դոնալդ Թրամփը պատրաստ է օկուպացնել Գազայի հատվածը, վտարել բնակիչներին, օրինակ, Եգիպտոս, իսկ հետո ձեռնամուխ լինել Իսրայել...
Չպետք է ակնկալել, որ Սատանան կդադարի պատժամիջոցներ կիրառել մեր դեմ. Իրանը՝ ԱՄՆ-ի մասին
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբուլֆազլ Զոհրևանդը հայտարարել է, ո...
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարքի գնալ Իրանի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի հետ գործարք կնքել՝ նրա դեմ ռազմական գործողություններ վարելու...
ԱՄՆ-ն և Չինաստանը լայնամասշտաբ պատերազմի շեմին են
ԱՄՆ-ն և Չինաստանը լայնամասշտաբ առևտրային պատերազմի շեմին են, հայտնում է Financial Times-ը: Ամեն ինչ պայմանավորված է մաքս...