Թրամփի վարչակազմը ՀԴԲ-ի ղեկավարներից պահանջել է հրաժարական տալ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) մի շարք բարձրաստիճան աշխատակիցներից պահանջել է հրաժարական տալ կամ թոշակի անցնել՝ սպառնալով հեռացնել աշխատանքից, եթե չկատարեն պահանջը, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։
Նշվում է, որ կադրային որոշումներն ընդունվել են Սենատի հաստատման լսումների ժամանակ ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնում Թրամփի թեկնածու Քեշ Փաթելի համար։
Փաթելը սենատորներին վստահեցրել է, որ ՀԴԲ-ի աշխատակիցների դեմ ցանկացած միջոց պետք է ձեռնարկվի միայն փաստական և իրավական հիմքի առկայության դեպքում։
Նա ընդգծել է, որ չի անի անօրինական գործողություններ և կգործի բացառապես օրենքի շրջանակում։
Նա նաև խոստացել է, որ ՀԴԲ-ն չի ներգրավվի քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մեջ և չի դառնա ռեպրեսիաների գործիք։
Նմանատիպ հոդվածներ
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Նախագահը ՊՊԾ պետի տեղակալ է նշանակել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրութ...
Հովիկ Աղազարյանի որդին լքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը
ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, հայտնել է, որ իր դիմումի համաձայն դուրս է գալիս ՔՊ-...