ՀՖՖ-ի հայտարարությունը նոր գլխավոր մարզչի մասին

ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել, որտեղ անդրդարձել է Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցին։


«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։


Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝ գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։


ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղաքականություն