Սպորտ Կարևոր

Ովքեր են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները

Ովքեր են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները

Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին ոսկե մեդալակիրները Հայաստանի դահուկասպորտի ընտրանու անդամներն են: Ջերմուկ քաղաքում մեկնարկեցին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մի քանի մարզաձևերի մրցաշարերը: Պայքարի մեջ մտան դահուկավազքում, ձնամարտում, շախմատում, սպորտային պարերում մրցող մարզիկները: Այս մասին հայտնում է Արմենպրեսը:


Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի առաջին մեդալակիրները դահուկորդներն են: Տղամարդկանց ազատ ոճում ոսկե մեդալակիր դարձավ Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից Միքայել Միքայելյանը, ով ներկայացնում էր Աշոցքը: Երկրորդ տեղում Սպարտակ Ոսկանյանն է, իսկ եռյակը եզրափակում է Թադևոս Պողոսյանը: Երկուսն էլ Աշոցքից են:


Կանանց ազատ ոճում առաջին տեղում Հայաստանի բազմակի չեմպիոն Կատյա Գալստյանն է Աշոցքից: Երկրորդ տեղում Վասելինա Խաչատուրյանն է Սոչիից, և երրորդը Ռոզա Սիմոնյանն է Գյումրուց:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250