Իմ հարմարեցումն ավարտված է. Մբապե
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է Լա լիգայի 21-րդ տուրի «Վալյադոլիդի» դեմ արտագնա խաղում (3:0) տարած հաղթանակը:
«Հաճելի զգացողություն է, շ«Հաճելի զգացողություն է, շատ ուրախ եմ։ Բայց ամենից առաջ ուրախ եմ հաղթանակի համար։ Ես այդ մասին խոսում եմ ամեն շաբաթ, բայց այսօր հատկապես կարևոր է հաղթել «Ատլետիկոյի» միավորների կորստի ֆոնին։ Մենք դրա հետ կապված ճնշում ենք զգացել։ Դա հնարավորություն էր։
Մենք շատ լավ սկսեցինք, ճնշում գործադրեցինք մրցակցի վրա։ Առաջին գոլը խփվեց լավ հավաքական գործողությունների շնորհիվ։ Առաջին 10 րոպեների ընդմիջումից հետո մենք կարող էինք ավելի լավ խաղալ, բայց երկրորդ գոլից հետո ամեն ինչ հարթ ընթացավ ։ Շատ գոհ եմ, Մադրիդ, հաղթանակով:
Այն, թե ինչպես ենք մենք հիմա խաղում, վստահություն է հաղորդում ։ Բայց պայքարը շարունակվելու է մինչև վերջ ։ Մենք շարունակելու ենք ինքնավստահությամբ, բայց առանց ինքնագոհության:
Ես արդեն ասել եմ, որ հարձակման գծում կարող եմ խաղալ բոլոր երեք դիրքերում ։ Ես ստիպված էի հարմարվել, բայց հիմա կարող եմ խաղալ ցանկացած վայրում, ցանկացած դիրքում ։ Իմ հարմարեցումն ավարտված է: Հիմա ամեն ինչ բնական է լինում խաղադաշտեւմ», - ասել է Մբապեն։