Երևանի գրավոր առաջարկին Բաքվից կա բանավոր պատասխան
Տարածաշրջանային ենթակառուցվածքների բացման մասին Երևանի գրավոր առաջարկին Բաքվի կողմից կա բանավոր պատասխան։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ ճիշտ չի համարում այս պահին ներկայացնել պատասխանի բովանդակությունը, քանի դեռ այն պաշտոնական չէ։
Փաշինյանը հիշեցրեց, որ, այսպես ասած, անխոչընդոտ անցման վերաբերյալ առաջարկը հայկական կողմը Ադրբեջանին գրավոր ներկայացրել է Կազանում անցկացված քննարկումից հետո։
«Գրավոր առաջարկին գրավոր ու պաշտոնական պատասխան մենք չենք ստացել, ստացել ենք բանավոր պատասխան։ Ես ճիշտ չեմ համարում, որ այս լսարանի մոտ այդ պատասխանը կիսեմ, նրբությունները չեմ կարող բարձրաձայնել, քանի դեռ տեսնում եմ հնարավորություն, որ Ադրբեջանը դա կընդունի։ Որովհետև հենց իմ բարձրաձայնելը, միակողմանիորեն մանրամասներ ներկայացնելը կարող է առիթ կամ պատրվակ դառնալ մերժման համար՝ մեզ մեղադրելու դիվանագիտական կոռեկտություն խախտելու մեջ»,- ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ: Այս մասին մամուլի ասուլ...
Փաշինյանը նշել է՝ ինչ իրականության հետ է առերեսվել պատերազմից հետո
Մեր հետագա զարգացման համար կարևոր է իրական Հայաստանի հայեցակարգը, կրթվելու և աշխատանքի միջոցով փոխվելու և վերափոխվելու հ...
Զախարովան ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում...
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...