Զախարովան ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել
Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում արտոնությունների և օգուտների կորստի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ հիմա Հայաստանը կոնկրետ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից:
Նա ՀՀ իշխանություններին խորհուրդ է տվել վերլուծել, թե ինչ հետևանքներ են ունենալու նման քայլերը: Ըստ Զախարովայի՝ խոսքն առաջին հերթին ԵԱՏՄ ահռելի շուկայի կորստի և տասնամյակներով հաստատված առևտրային շղթաների ցավոտ խզման մասին է:
«Ըստ որոշ գնահատականների՝ Հայաստանից արտահանումը, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կնվազի 80 տոկոսով և անհնար կլինի կորուստները փոխարինել այլընտրանքային աղբյուրներով նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում»,- ասել է Զախարովան։
Ըստ նրա՝ Երևանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացումը հարված կլինի Հայաստանի զարգացմանը և կարող է հանգեցնել տոտալ աղքատացման։ Նրա խոսքով՝ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։
Հիշեցնենք՝ Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Հարցը կընդգրկվի առաջիկա ԱԺ լիագումար նստաշրջանի օրակարգ, որը կմեկնարկի փետրվարի 11-ից:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Հայ-ռուսական հարաբերություններում ու խոսակցություններում երբեք չեն եղել և չեն լինի uպառնալիքներ: Այս մասին մամուլի ասուլ...
Փաշինյանը նշել է՝ ինչ իրականության հետ է առերեսվել պատերազմից հետո
Մեր հետագա զարգացման համար կարևոր է իրական Հայաստանի հայեցակարգը, կրթվելու և աշխատանքի միջոցով փոխվելու և վերափոխվելու հ...
Փաշինյանը հայտնեց՝ ինչ են առաջարկել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում դեռևս երկու կետեր մնում են չհամաձայնեցված կետերը։ Այս մասին ասուլիսի...
Ինչի Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ պատրաստ էր տալ․ Փաշինյան
Այսինքն 1999 թվ. Ղարաբաղն Ալիևի՞նն էր, որ դուք էլ ուրախացաք, որ պատրաստ է Ղարաբաղը տալ. այլևս բանավեճի չեմ հրավիրում նախ...