1,5 տարեկան երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի գյուղերից մեկի տանը թեյը վրան թափելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ստորին վերջույթի շրջանում առաջին, երկրորդ և երրորդ աստիճան, 4 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ «Այրվածքաբանական ազգային կենտրոն» է տեղափոխվել երեխա։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 1,5 տարեկան տղա է, ում առողջական վիճակը միջին ծանրության է: Աղբյուրի տեղեկություններով՝ երեխայի ծնողները ոստիկաններին հայտնել են, որ երեխան այրվածքն ստացել է եռացրած ջրով լցված թեյնիկը անզգուշաբար իր վրա շրջելու արդյունքում:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ–ում ինքնաթիռը բախվել է զինվորական ուղղաթիռին
Վաշինգտոնի՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ Պոտոմակ գետի վրա ուղևորատար ինքնաթիռը վայրէջք կատարելիս բախվել է զին...
Ավիավթարից փրկվածներ չկան․ Դոնալդ Թրամփ
American Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի և ԱՄՆ զինված ուժերի Black Hawk ուղղաթիռի բախման հետևանքով, ըստ ԱՄ...
Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ընկերությունը չի կարող մեկնաբանել. ԶՊՄԿ
Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ո...
Մանրամասներ՝ 31 համարի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից
Ավտոբուսի վարորդի և ուղևորներից մեկի միջև վիճաբանություն է ծագել ուղեվարձի չվճարելու հետ կապված, ինչի ընթացքում մեկ այլ...