Քաղաքապետարանն անվճար քարտ է տվել պատերազմում հաշմանդամություն ստացած սպայի մորը, ապա տուգանել․ փաստաբան
44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմի հետևանքով առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպա Էրիկ Գասպարյանի մորը՝ Լուսինե Գասպարյանին, Երևանի քաղաքային տրանսպորտում իբրև ուղեվարձը չվճարելու համար 15 հազար դրամով տուգանել են։ Այս մասին սոցիալական ցանցում ահազանգել է Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Երևանի քաղաքապետարան, սա այսօր, 44 օրյա պատերազմի մասնակից, պատերազմից 1-ին կարգի հաշմանդամ դարձած, սպա՝ Էրիկ Գասպարյանի մայրիկին՝ Լուսինե Գասպարյանին, տրանսպորտի դիմաց իբրև չվճարելու համար, ձեր աշխատակցի կողմից 15.000 դրամ տուգանելու մասին արձանագրությունն է ...Ու սա այն դեպքում, որ մի քանի ամիս առաջ այդ «տրանսպորտի քարտ» ասվածը, նույն քաղաքապետարանն ու համայնքապետարանը՝ 2020 թվականի նոյեմբերի 2-ից կյանքիու մահվան մեջ կռիվ տվող, Հերոս՝ Էրիկ Գասպարյանի մորը, որպես օգնություն էիք նվեր տվել՝ անվճար երթևեկելու համար: Տվել էիք, որ ամեն օր նա տրանսպորտով գնա Միաքյելյան հիվանդանոցի Զինվորի տուն՝ որդուն տեսության:
Լավ դուք Մարդ եք, մսից ու արյունից եք? էդ, որ հիմա սանրվել ու լվացվել եք, պուպուշ պուպուշ փորձում եք հագնվել, հույս ունենալով, թե կմոռանանք ով եք ու ով եք եղել, հիշե՛ ք Էրիկի ու մեր մյուս երկրային ու երկնային Հերոսների շնորհիվ է, որ դուք ու մենք ընդհանրապես կանք: Ամո՛թ է, վերացրե՛ք, ձեր իսկ նվիրած քարտով մարդուն տուգանած վարչական ակտը»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Վերին Լարսում. Dolce velle
Վերին Լարսի անցակետում վերջին օրերին ուղևորահոսքի աճի մասին տեղեկությունները Ռուսաստանում հնարավոր նոր զորահավաքի հետ կա...
Շոգ և առանց տեղումների․ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա
Օգոստոսի 21-ին Երևանում սպասվում է առանց տեղումների, շոգ եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի +33-ից +35 աս...
Ռուսաստանում մի շարք օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է
Ռուսաստանի մի շարք քաղաքների օդանավակայաններում օգոստոսի 21-ի գիշերը և առավոտյան ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել...
Բացահայտվել են թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ. ՆԳՆ
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպեր...
