Մանրամասներ՝ 31 համարի ավտոբուսում տեղի ունեցած միջադեպից
Ավտոբուսի վարորդի և ուղևորներից մեկի միջև վիճաբանություն է ծագել ուղեվարձի չվճարելու հետ կապված, ինչի ընթացքում մեկ այլ ուղևոր, ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսի ներսի փոքր մուրճով կոտրել է ապակիներից մեկը, հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Այսօր ավելի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ Ըստ խոսնակի՝ միջադեպը տեղի է ունեցել ժամը 21։05-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Նա հավելել է, որ վերջինս գույքի դիտավորությամբ վնասման կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ 2024 թվականի մարտի 12-ին Երևանի ավագանին ընդունել էր տոմսերի միասնական համակարգ ներդնելու նախագիծը, որն սկսել էր գործել 2025 թվականի հունվարի 1-ից և նախատեսում էր տրանսպորտի թանկացում։
2024 թվականի դեկտեմբերի 20-ին քաղաքապետարանը հետաձգել էր համակարգի ներդրումը մինչև փետրվարի 1-ը։ Հունվարի 19-ին Մարությանը և «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը երևանցիներին կոչ էին արել բոյկոտել փետրվարի 1-ից մայրաքաղաքում տրանսպորտի սակագինը բարձրացնելու իշխանությունների ծրագրերը և ստորագրահավաքներ նախաձեռնել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ։ Մարությանի թիմը հայտնել էր 76 հազար ստորագրություն հավաքելու մասին և կոչ արել փետրվարի 1-ից, ի նշան բողոքի, հասարակական տրանսպորտից օգտվելու դեպքում վճարել 100 դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Ոստիկանության հայտնած տեղեկատվությունը՝ ընկերությունը չի կարող մեկնաբանել. ԶՊՄԿ
Հայտնում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ո...
Երևանյան լճում մարդ է խեղդվել
Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լի...
Մանրամասներ՝ Մարտունի քաղաքում տեղի ունեցած պայթյունից
Փետրվարի 15-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստաց...
Նոր մանրամասներ՝ մահացած զինվորի դեպքի վերաբերյալ
Այսօր մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում...