Լուկաշենկոն ասել է, թե որտեղ է տեղակայելու «Օրեշնիկ»-ը
Ռուսական նորագույն բալիստիկ «Օրեշնիկ» հրթիռի արձակման համակարգը, որը նախատեսվում է տեղադրել Բելառուսի տարածքում, կտեղակայվի Սմոլենսկին ավելի մոտ։ Հունվարի 26-ին համապատասխան հայտարարություններ է արել հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Մենք բառացիորեն մի քանի օրից «Օրեշնիկ» կունենանք։ Մենք պայմանավորվել ենք նախագահ Պուտինի հետ, որ հաջորդ սարքավորումը նույնիսկ ավելի շուտ կմատակարարվի Բելառուս, քան Ռուսաստան»,- ասել է նա՝ շփվելով լրագրողների հետ։
Ալեքսանդր Լուկաշենկոն 2024 թվականի դեկտեմբերին դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ երկրի տարածքում «Օրեշնիկ» հրթիռային համակարգեր տեղակայելու խնդրանքով։ Պուտինը հաստատել է, որ նման ծրագրերը կարող են իրագործվել արդեն 2025 թվականին, ինչը դիտարկվում է որպես արևմտյան երկրների դեմ ռազմավարական զսպման մաս: Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբից գնդապետ Անդրեյ Բոգոդելը նշել է, որ այդ հրթիռների տեղակայումն ուղղված է Ռուսաստանին որպես թշնամի ընկալող երկրների կողմից ագրեսիայի կանխմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...
Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խ...
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացր...
Բաքվից պատասխանել են Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին հոգեմետ ն...