Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես և Պուտինը ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են»,- ասել է Լուկաշենկոն։
«Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել: Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած եմ», - պատմել է Բելառուսի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խ...
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացր...
Բաքվից պատասխանել են Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվում Արցախի նախկին ղեկավարներին հոգեմետ ն...
Փաշինյանը կոչնչացնի Հայաստանը․ Լուկաշենկո
Փաշինյանը սկսել է սիրախաղ անել ԵՄ-ի հետ և կարող է ոչնչացնել Հայաստանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է...