Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խոսույթը. այս մասին ասվում է Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարության մեջ:
«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են, ի թիվս այլոց, թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, խոչընդոտում Հայոց ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարին և ստեղծում վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի նկատմամբ ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը սպառնացող շարունակական սպառնալիքների համատեքստում։
Հուսով ենք, որ Հայաստանի վարչապետը կպարզաբանի Ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև որևէ նմանություն ապագայում», - ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ի պատասխան Հայոց ցեղասպանության մասին հարցին, ասել էր.«Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, պետք է հասկանանք»։
Նմանատիպ հոդվածներ
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացր...
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...
Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ մնացած տարածքային նկրտումները մտահոգիչ են. Բայրամով
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ...
Դա Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբն է. Օվերչուկ
«Քննարկումներն այն մասին, որ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հետ միաժամանակ հնարավորություն ունի պահպանել իր անդամա...