Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացրել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, նաև՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները:
Փաշինյանն այս մասին ասաց Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի հայտարարության ժամանակ: Փաշինյանը Վրաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է, որ Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:
«Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար: Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն: Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,–ասաց Փաշինյանը:
Երկու երկրների ղեկավարները չեն շրջանցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները:
«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները ՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,–ասաց Փաշինյանը:
Վարչապետը Վրաստանի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան–Վրաստան–Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խ...
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...
Եվրոպացիները պատժամիջոցներ են ուզում, ամերիկացիները՝ խաղաղություն․ Օրբան
ԱՄՆ նոր վարչակազմը և ԵՄ ղեկավարությունը տարբեր մոտեցումներ ունեն ուկրաինական հակամարտության հարցում։ Նման կարծիք է հայտն...
Հայաստանի՝ Ադրբեջանի նկատմամբ մնացած տարածքային նկրտումները մտահոգիչ են. Բայրամով
Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնումը տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ...