Եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ. Փաշինյան
Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կարծում եմ, որ պետության և եկեղեցու հարաբերությունները, մեծ նկարի մեջ, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսինն են, ինչպիսին պետք է լինեն։ Պետությունը պետք է չխառնվի եկեղեցու գործերի մեջ, եկեղեցին պետք է չխառնվի պետության գործերի մեջ։
2018-ից, երբ որ հեղափոխություն է եղել, շատերն ինձնից պահանջում էին, ասում էին ՀՀ-ում պետք է Հայ Առաքելական Եկեղեցին ունենա նոր Կաթողիկոս։ Հրապարակային էլ եմ ասել, ասել եմ ժողովուրդ կառավարության ինչ գործն է՝ Կաթողիկոսը ով պետք է լինի, որովհետև Կաթողիկոսը նախ Ամենայն Հայոց Կաթողիկոս է, իմ ինչ գործն է։
Իմ կարծիքով եկեղեցին պետք է լինի թափանցիկ։ Մենք պետությունում ունենք այդ օրենքը, երբ որ ինչ-որ բան ես վաճառում պետքա է տաս ՀԴՄ կտրոն, որը օրենք է, հարց է, իսկ եթե վաճառում ես մոմ, ինչի պետք է չտաս ՀԴՄ կտրոն»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Ադրբեջանը կարող է օգնել. Զելենսկի
Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայաց...