Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարարել է «Fox News»-ին տված հարցազրույցում:
«Ռուսաստանը, իբր, ստացել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ծրագրի նախագիծը Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Ինչ-որ վատ մարդ այդ նախագիծը փոխանցել է Ռուսաստանին»,- ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ Թրամփը հավաստիացրել է, որ երկիրը «շուտով ձեռք կբերի» հիպերձայնային հրթիռներ։ Նա խոստացել է, որ հրթիռների արձակումը տեղի կունենա մոտ ժամանակներս։
Նշենք, որ սա Թրամփի առաջին նման հայտարարությունը չէ։ 2023 թվականին նա արդեն պնդում էր, որ Ռուսաստանը, իբր, գողացել է ամերիկյան գծագրերը և ստեղծել է իր «գերձայնային հրթիռը»՝ նկատի ունենալով հիպերձայնային զենքը։ Այդ կապակցությամբ նա զգուշացրել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է իր «Երկաթե գմբեթը», ինչպես Իսրայելին։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Մեծ հավանականություն կա, որ խորհրդարանը կընդունի դա. Փաշինյան
Մենք ժողովրդավար ենք, այդ պատճառով էլ ցանկանում ենք մոտ լինել ԵՄ-ին: Այս մասին Դավոսում պանելային քննարկմանն ասել է Փաշի...
Պեսկովը` Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱ...
Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայաց...