Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իրական Հայաստանի տեսանկյունից սփյուռքահայը հայ ազգի մասն է։ Հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ում և հայ ազգի բազմաթիվ ներկայացուցիչներ կան ՀՀ-ից դուրս։ Նրանք՝ ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Նրանք՝ ովքեր ունեն ՀՀ քաղաքացիություն, իրենք Սփյուռք չեն։ Իմ կարծիքով, միջնաժամկետում և երկարաժամկետում ազգությունն ու քաղաքացիությունն ավելի շատ են իրար հետ կապվելու։
Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա ու միշտ եղել է, քան՝ ՀՀ–ից։ Սփյուռքից արտագաղթն այն է, երբ որ մարդը, լինելով ծագումով հայ, հայերեն չի խոսում, հայերեն չի կարդում, հայերեն ավանդույթով չի ապրում, դա արտագաղթ է, և մի իքս պահի, թեկուզ ազգանունը պահպանվում է, բայց ինքն իրեն չի ասոցացնում հայ ազգի հետ, դա արտագաղթն է։ ՀՀ-ից երբեք ավելի մեծ արտագաղթ չի եղել, քան հենց այսօր այդ արտագաղթը կա Սփյուռքից։ Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը ՀՀ-ն է, և մարդու ասոցացումը ՀՀ-ի հետ՝ որպես հայրենիքի, հակառակ դեպքում՝ մենք Սփյուռք չենք ունենա»,- ասել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
Ադրբեջանը կարող է օգնել. Զելենսկի
Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
ԵՄ անդամության թեկնածու որևէ երկիր նման օրենք չի ընդունել. Զեյնալյան
Արտակ Զեյնալյանը՝ ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի քննարկմանը հարցին, թե արդյոք որևէ երկիր նման...