Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք դրանց․ Պուտին
Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք դրանց»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ Արևմուտքը պետք է ստիպի Վլադիմիր Զելենսկուն չեղարկել բանակցությունների արգելքը։
«Ինչպես հայտնի է, Կիևում գործող ռեժիմի ղեկավարը, երբ դեռ բավական լեգիտիմություն ուներ, բանակցություններ վարելն արգելելու մասին հրաման է արձակել։ Եվ հիմա ինչպե՞ս կարելի է վերսկսել բանակցությունները, եթե դրանք արգելված են»,– ասել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ նման արգելքի առկայությունն անօրինական է դարձնում հնարավոր բանակցությունների արդյունքները։
«Բացի այդ, ուկրաինական ղեկավարությունն այս պահին նույնպես անօրինական է։ Այս հանգամանքը հղի է իրավական առումով շահերի բախմամբ և արժեզրկելու է բանակցությունների ցանկացած արդյունք»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Պուտինն ընդունել է Թրամփի առաջարկը
Մոսկվայում տեսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները փոխգործակցության պատրաստակամության մասին։ Ռուսաստանը պ...
Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու պետք չէ փրկիչներ ման գալ․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի հե...
ԱՄՆ-ն կարող է պատերազմը կանգնեցնել ու Ալիևին նստեցնել իր տեղը․ Մելքոնյան
Մի հեռախոսազանգով ԱՄՆ-ն կարող է պատերազմը կանգնեցնել ու Ալիևին նստեցնել իր տեղը, ինչպես արեցին 2022 թվականին: ԱՄՆ-ի նման...