ԱՄՆ-ն կարող է պատերազմը կանգնեցնել ու Ալիևին նստեցնել իր տեղը․ Մելքոնյան
Մի հեռախոսազանգով ԱՄՆ-ն կարող է պատերազմը կանգնեցնել ու Ալիևին նստեցնել իր տեղը, ինչպես արեցին 2022 թվականին: ԱՄՆ-ի նման հզոր երկրի հետ փաստաթուղթ կնքելը շատ կարևոր է, այն իր մեջ ներառում է էներգետիկ, տնտեսական, անվտանգային բաղադրիչների զարգացում: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Անդրադառնալով ԵՄ անդամակցության գործընթացին, պատգամավորը նշել է, որ երկարատև պրոցես է դա, մեկ օրում դրոշը չենք վերցնելու ու Եվրոպա մտնենք, դեռ պետք է ապրել, տնտեսությունը զարգացնել։
«ՌԴ-ն նորմալ ընդունեց դա, արդեն հարգում են մեզ որպես սուվերեն երկիր, ռուսներն էլ հասկացան, որ սուվերեն երկիր ենք, մինչև հիմա ասում էին՝ ՀՀ-ն ո՞վ է, որ ինքնուրույն քայլեր անի»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Մելքոնյանը։