Ադրբեջանի դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ. մանրամասներ
Այսօր Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվել է Իրանի ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա են հանձնել Ադրբեջանում իրանցի ուսանողների նկատմամբ «որոշ շրջանակների անբարոյական գործողությունների» կապակցությամբ: Այս մասին փոխանցել է պետական IRNA գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ Իրանի արտգործնախարարության Եվրասիական գործերի վարչության ղեկավար Մուջթաբ Դեմիրչիլուն Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման քայլերն անվանել է «վնասակար» և պահանջել, որ «նման բացասական գործողությունների կազմակերպիչներն ու հեղինակները պատասխանատվության ենթարկվեն»։
Իրանցի պաշտոնյան նաև ընդգծել է կրոնական գործիչների հասցեին «ցանկացած վիրավորանքների դեմ վճռականորեն պայքարելու» անհրաժեշտությունը:
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի բժշկական համալսարանում սովորող 10 իրանցի ուսանող վերջին օրերին արտաքսվել է երկրից՝ «անբարոյական վարքագծի» համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
Ադրբեջանը կարող է օգնել. Զելենսկի
Ուկրաինան և Մոլդովան պատրաստ են բավարարել Մերձդնեստրի բնակիչների էներգետիկ կարիքները, Ադրբեջանը կարող է օգնել։ Այս մասին...
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է գողության մեջ
Թրամփը Ռուսաստանին մեղադրել է հիպերձայնային հրթիռների ստեղծման ԱՄՆ-ի ծրագրի նախագիծը գողանալու մեջ: Այս մասին նա հայտարա...
Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք. Փաշինյան
Նրանք` ովքեր էթնիկ հայ են, բայց չունեն ՀՀ քաղաքացիություն, Սփյուռք են։ Այս մասին Շվեյցարիայի հայության մի խումբ ներկայաց...