Շատ բան է մնացել փակ դռների հետևում․ Զախարովա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ անկեղծ զրույց է ունեցել, որը տևել է գրեթե 3 ժամ: Այս մասին հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսպես է արձագանքել հարցին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում Երևանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չունենալու, բայց միևնույն ժամանակ ԵՄ-ին անդամակցելու մտադրությանը:
«Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր, շատ բան է մնացել փակ դռների հետևում: Զրույցը տևել է 3 ժամ, ինչը վկայում է արդիական կետերի շուրջ անկեղծ շփումների մասին», - հայտարարել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել են հունվարի 21-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Ժողովուրդ ջան, չփրկվեցինք ու պետք չէ փրկիչներ ման գալ․ Միրզոյան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԱՄՆ-ի հե...
Միրզոյանն անդրադարձավ Բրիտանական կառավարության հայտարարությանը
«Բրիտանական կառավարության կողմից այդ որոշումը չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները։ Իրականում մեղմացում կա...
Փորձը ցույց է տալիս, որ դա լավ բանի չի հանգեցրել․ Զախարովա
Առայժմ դժվար է կանխատեսել՝ ինչ քաղաքականություն կվարի Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասի հարցում: Այս մասին հայտարարել...