Նիկոլ Փաշինյանը հանդիպել է անվանի գիտնական Արտեմ Փաթափությանին
Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել հայազգի անվանի գիտնական, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի հետ, ով 2021 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ վարչապետը բարձր է գնահատել պարոն Փաթափությանի բացառիկ ներդրումն ու գիտական ձեռքբերումները համաշխարհային գիտության ոլորտում՝ ընդգծելով, որ գիտության և կրթության զարգացումը ՀՀ Կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է։
Արտեմ Փաթափությանն իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած այցի ընթացքում եղել է տարբեր տեխնոլոգիական ընկերություններում և ծանոթացել գիտության ոլորտում առկա ներուժին։
Նա պատրաստակամություն է հայտնել աջակցել ՀՀ Կառավարությանը գիտության և նորարարության զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է փոխվում օրհներգի տեքստում և ինչու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքս...
Իլոն Մասկն ավարտել է ելույթը տարօրինակ ժեստով
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կարճ ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, որը երկու անգամ ավար...
Կադրեր, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրո...
Մեքսիկան կվերադարձնի ԱՄՆ–ի հետ սահմանին մնացած միգրանտներին. նախագահ
Մեքսիկան իրենց ծագման երկրներ կվերադարձնի այն միգրանտներին, ովքեր «տուժել են ԱՄՆ-ի միջոցներից»։ Այս մասին հայտարարել է Մ...