Մեքսիկան կվերադարձնի ԱՄՆ–ի հետ սահմանին մնացած միգրանտներին. նախագահ
Մեքսիկան իրենց ծագման երկրներ կվերադարձնի այն միգրանտներին, ովքեր «տուժել են ԱՄՆ-ի միջոցներից»։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։
«Սա հումանիտար մտահոգության հարց է: Եթե այդ մարդիկ գտնվում են Մեքսիկայի հողում, մենք հոգում ենք նրանց մասին հումանիտար նկատառումներից ելնելով», - մեջբերում է CNN-ը Շեյնբաումի խոսքերը:
Մեքսիկայի ղեկավարն ընդգծել է, որ միգրանտների վերադարձը կլինի կամավոր և տեղի կունենա Լատինական Ամերիկայի տարբեր երկրների հետ պայմանավորվածությունների շրջանակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-Մեքսիկա սահմանային անցակետերից մեկը ժամանակավորապես փակվել էր Դոնալդ Թրամփի երդման արարողությունից րոպեներ առաջ։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ արտակարգ դրություն է հայտարարում ԱՄՆ հարավային սահմաններին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է փոխվում օրհներգի տեքստում և ինչու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքս...
Իլոն Մասկն ավարտել է ելույթը տարօրինակ ժեստով
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կարճ ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, որը երկու անգամ ավար...
ՊԵԿ–ը՝ հարկվող և չհարկվող եկամուտների մասին
ՀՀ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել հայտարարագրման ընթացակարգից, հարկվող և չհարկվող եկամուտներից։ ՊԵԿ նախագահի հրամանով ն...
Կադրեր, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրո...