Իլոն Մասկն ավարտել է ելույթը տարօրինակ ժեստով
SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կարճ ելույթ է ունեցել Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, որը երկու անգամ ավարտվել է «նացիստական ժեստով», գրում է Meduza–ն:։
«Այս ընտրություններն իսկապես կարևոր են: Ես պարզապես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ դա հնարավոր դարձնելու համար: Շնորհակալություն։ Իմ սիրտը ձեզ հետ է։ Ձեր շնորհիվ քաղաքակրթության ապագան ապահովված է», - ասել է Մասկը Վաշինգտոնի Capital One Arena-ի բեմում, որտեղ ավելի վաղ տեղի էր ունեցել Թրամփի երդմնակալության արարողությունը:
Իր կարճ ելույթի ժամանակ Մասկը աջ ձեռքը դրել է կրծքին և կտրուկ ժեստով վեր ուղղել այն, ապա կրկնել նույնը հանդիսատեսի մյուս մասի համար՝ արժանանալով ներկաների ծափահարություններին։
CNN-ի հաղորդավար Էրին Բերնեթը Մասկի ողջույնն անվանել է «տարօրինակ»: Իսրայելական լրատվամիջոցները նրա ժեստը անվանել են «ֆաշիստական ողջույն»։ Ինքը՝ Մասկը, իր ելույթի ամբողջական տեսագրությունը տեղադրել է սոցիալական ցանցի իր X–յան էջում՝ առանց մեկնաբանության։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է փոխվում օրհներգի տեքստում և ինչու. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնում է, թե ինչ է փոխվում ՀՀ օրհներգի տեքս...
Մեքսիկան կվերադարձնի ԱՄՆ–ի հետ սահմանին մնացած միգրանտներին. նախագահ
Մեքսիկան իրենց ծագման երկրներ կվերադարձնի այն միգրանտներին, ովքեր «տուժել են ԱՄՆ-ի միջոցներից»։ Այս մասին հայտարարել է Մ...
ՊԵԿ–ը՝ հարկվող և չհարկվող եկամուտների մասին
ՀՀ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել հայտարարագրման ընթացակարգից, հարկվող և չհարկվող եկամուտներից։ ՊԵԿ նախագահի հրամանով ն...
Կադրեր, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին. Լևոն Քոչարյան
Լևոն Քոչարյանը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը ոտքով հարվածում ընկած Սերգեյ Ասատուրո...