ԱՄՆ-ի օգնությունը այլ երկրներին կդադարեցվի․ Թրամփ
ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ 90 օրով ժամանակավորապես դադարեցնելու այլ երկրներին ԱՄՆ-ի օգնության բոլոր ծրագրերը Այս մասին հայտնել է RT-ն։
Նշվում է, որ առաջիկայում ստուգում է իրականացվելու՝ պարզելու, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։
«Օտարերկրյա հետագա որևէ օգնություն չպետք է հատկացվի այնպես, որ չհամապատասխանի ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը»,- հայտարարել է նա։
Առայժմ պարզ չէ, թե օգնության ինչ չափի վրա կազդի համապատասխան հրամանագիրը:
Թրամփը նաև հրամաններ է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք,...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...