Պատահարներ

Մոսկվա-Դուբայ չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում. մանրամասներ

Vika B. 739 դիտում
Մոսկվա-Դուբայ չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում. մանրամասներ

Մոսկվա-Դուբայ չվերթի ուղևորը վատացել է թռիչքի ժամանակ: Նշվում է, որ ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Այս մասին հայտնել է «RenTV»ն:


Աղջկան օգնել են բորտուղեկցորդուհիները և ուղևորները, այդ թվում՝ բժիշկները։ Ադրբեջանում վայրէջք կատարելուց հետո ուղևորը բուժօգնություն է ստացել։ Այնուհետև նա հոսպիտալացվել է։


Աղջիկը 3-4 անգամ կորցրել է գիտակցությունը։ Մոտ մեկ ժամ է պահանջվել նրան ուշքի բերելու համար։ Նրան անուշադր ու թթվածին են տվել, սառույց դրել և սրտի մերսում կատարել, հաղորդել է լրատվամիջոցի աղբյուրը։ Կինը խնդրել է ինքնաթիռի վայրէջք չկատարել, քանի որ մեկնել է ԱՄԷ՝ աշխատանքի, սակայն անձնակազմի հրամանատարը պնդել է վայրէջք կատարել Բաքվում։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250