Անընդունելի է իրենց միջնորդ անվանողների միակողմանի մոտեցումը․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադարձել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրմանը։ Նա նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել երկու երկրների միջև հարաբերությունները։
«Բայց 2024 թվականին մենք ականատես եղանք միակողմանի մոտեցման․ տեսել ենք Հայաստանին միակողմանի աջակցության փաստեր, հատկապես ԱՄՆ դեմոկրատական վարչակազմի, բայց նաև որոշ եվրոպական մայրաքաղաքների կողմից։ Անցյալ տարվա ապրիլին պաշտոնական հանդիպում կայացավ ԱՄՆ պետքարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև։
Անընդունելի է իրենց միջնորդ անվանողների միակողմանի մոտեցումը, հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ինտենսիվ փուլում»,-ասել է նա:
Բայրամովը նաև հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների շուրջ լիարժեք համաձայնություն ձեռք չի բերվել, և բանակցությունները շարունակվում են։ Նրա խոսքով ՝ խաղաղության պայմանագրի գործընթացը կշարունակվի նաև 2025 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկ...
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Լավրովն ընդունել է Միրզոյանի հրավերը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան: Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի...