Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ․ Թրամփ կրտսեր
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին հայտնել է, թե ինչու հրշեջ ծառայությունները մինչ այժմ չեն կարողացել մարել բռնկված հրդեհները։
Թրամփ կրտսերը նշել է, որ Լոս Անջելեսի հրդեհները կապված են Ուկրաինային օգնելու հետ: Նա վերահրապարակել է այն հաղորդագրությունը, որ 2022 թվականի մարտին՝ ՌԴ-ի ներխուժումից հետո, ԱՄՆ-ն Ուկրաինային է փոխանցել հրշեջ սարքավորումների մի մասը։
«Օ․․ նայիր։ Դե, իհարկե, Լոս Անջելեսի հրշեջ վարչությունը սարքավորումներ է ուղարկել Ուկրաինա»,- գրել է նա սոցիալական ցանցում:
Իր հերթին գործարար Իլոն Մասկը վերահրապարակել է գրառումը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱՄՆ-ում բռնկված անտառային հրդեհները հարյուրավոր տներ են մոխրացրել Լոս Անջելեսում: Կալիֆոռնիայի հրշեջները չեն կարողանում դիմադրել Լոս Անջելեսում բռնկված հրդեհի դեմ:


Նմանատիպ հոդվածներ
Պետդեպը՝ ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին
Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստա...
Միրզոյանը չի բացառել ռուս սահմանապահներին կրճատելու հնարավորությունը
Եթե Թուրքիայի հետ լինի գործող բաց սահման, եթե այս երկու երկրների միջև լինի բարձր վստահություն, ինչպես Հայաստանի և Իրանի...
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավա...
ԵՄ-ն դա թույլ չի տա․ Ֆրանսիայի արտգործնախարար
Եվրամիությունը թույլ չի տա որևէ մեկին, ով էլ լինի, ներխուժել իր սահմաններ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործ...