Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել․ մանրամասներ
Վրաստանի իրավապահ մարմինների աշխատակիցները, իրենց պահանջներին չենթարկվելու, ինչպես նաև դիմադրություն ցույց տալու համար ձերբակալել են վեց մարդու, ովքեր բողոքի ցույց են անցկացրել Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ: Այս մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը:
Ըստ աղբյուրի՝ նրանցից մեկը ձերբակալվել է ոստիկաններին դիմադրություն ցույց տալու, իսկ հինգը՝ դիմակները հանելու վերաբերյալ իրավապահների պահանջին չենթարկվելու համար։
«2024 թվականի դեկտեմբերի 30-ին ուժի մեջ է մտել Վրաստանի «Հավաքների և ցույցերի մասին» օրենքում փոփոխությունը, ըստ որի, հանրահավաքի մասնակիցներին արգելվում է դիմակներով կամ այլ միջոցներով ծածկել իրենց դեմքերը։ Ոստիկանությունը բազմիցս կոչ է արել Թեմքայի ոստիկանության բաժնի մոտ հավաքված ցուցարարներին ենթարկվել օրենքին, սակայն նրանք չեն ենթարկվել ոստիկանության հրահանգներին։
Նրանցից մեկը բերման է ենթարկվել ոստիկաններին դիմադրություն ցույց տալու համար, իսկ 5 հոգի չեն կատարել դիմակները հանելու իրավապահների պահանջը»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից։Թեմքայի ոստիկանական բաժանմունքի մոտ հունվարի 18-ին բախում է տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև։
Առկա տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ իրավապահների կողմից բերման են ենթարկվել դիմակներ կրելու համար, ինչն էլ բախման է հանգեցրել։
Նմանատիպ հոդվածներ
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...
ԱՄՆ-ն ունի նոր պետքարտուղար
ԱՄՆ Սենատը 99 կողմ, 0 դեմ ձայներով հաստատել է սենատոր Մարկո Ռուբիոյի նշանակումը ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնում։ Նշենք, որ Ռ...