Վաշինգտոնն ու Լոնդոնը շահագրգռված են, որ «ԵՄ–ը կառչած մնա ԱՄՆ–ի հեղուկ բնական գազից». Նեբենզյա
«Թուրքական հոսքը» հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից ստացված տեղեկության միջոցով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Ուկրաինայի հարցով Անվտանգության խորհրդի նիստում նա ասել է, որ Կիևը փորձում է ապացուցել, թե դեռևս կարող է պայքարել, եթե նույնիսկ մոբիլիզացիայի տարիքը իջեցնի մինչև 18 տարեկան։
Դիվանագետի խոսքով, չպետք է մոռանալ, որ «հենց այս երկրներն են խոչընդոտում 2022 թվականի սեպտեմբերին «Հյուսիսային հոսքի» վրա տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ օբյեկտիվ միջազգային հետաքննության մեկնարկին»։
Նեբենզյան նաև հիշեցրել է ուկրաինացի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու կողմից Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման պայմանագիրը երկարաձգելու մերժումը՝ եզրակացնելով, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը շահագրգռված են նրանով, որ «ԵՄ–ը կառչած մնա ԱՄՆ–ի թանկարժեք հեղուկ բնական գազից»:
Ռուսական մշտական առաքելության ղեկավարը հավելել է, որ ուկրաինացիներն ավելի ու ավելի հստակ են ցույց տալիս Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի համար պայքարելու իրենց պատրաստակամությունը, իսկ բուն Ուկրաինայում ավելի քան կես միլիոն մարդ հետախուզվում է մոբիլիզացիայից խուսափելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...