Ռուսաստանը և Իրանը երաշխավորում են միմյանց նկատմամբ սահմանափակումների չկիրառումը
Ռուսաստանը և Իրանը երաշխավորում են միմյանց նկատմամբ սահմանված հարկադրանքի միջոցների չկիրառումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ուղղված են կողմերից որևէ մեկին, ներառյալ տվյալ երկրի ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Այս դրույթը ներառված է երկու երկրների նախագահների կողմից ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրում, գրում է ТАСС–ը:
Նշվում է, որ Ռուսաստանը և Իրանը «դեմ են միակողմանի հարկադրանքի միջոցների կիրառմանը, այդ թվում՝ արտատարածքային բնույթի, և դրանց ներդրումը համարում են միջազգայնորեն անօրինական և ոչ բարեկամական գործողություն»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը համաձայնագիր են ստորագրել Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Հրապարակվել է Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Մենք ասում ենք՝ որ մենք ենք ամենահինը, հայերը՝ թե իրենք. Զուրաբիշվիլին՝ Հայաստանի մասին
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ-կրտսերի կողմ...
Հանձնարարվել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթ...