Վերջ տվեք երևանցիների դեմ այս ռեկետին. Սարուխանյան
Կոչ եմ անում վերջ տալ երևանցիների դեմ այս «Ռեկետին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Շավարշ Սարուխանյանը՝ ով թաֆշյա հեղափողության ակտիվ մասնակից է եղել:
«Տիկնայք և պարոնայք, վերանայեք ձեր որոշումները գույքահարկի, հարկերի և տրանսպորտի հետ կապված։ Բողոքները ձեր սպասվածից մի քանի տասնյակ անգամ շատ են։
Դուք ընդիմություն էլ չեք լինի հաջորդ ընտրություններում, եթե նման կերպ շարունակեք։ Սթափվե՛ք, Ես որ աջակցել եմ հեղափոխությանը առաջին իսկ օրերից, հրել բացել եմ Հանրային Ռադիոյի ստուդիայի դուռը, որպեսզի Փաշինյանը ներս մտնի ստուդիա, և այդ ամենը լուսաբանել եմ աջակցելով հեղափոխությանը, սկսում եմ հիասթափվել։
Չեմ փորձել քծնել ոչ ոքի, աշխատել եմ քրտնաջան այս 7 տարիների ընթացքում։ Չեմ սպասել ոչ մի աջակցության, երբ ընդիմադիմության որոշ անդամներ կեղծ պիտակներ են կպցրել և ինձ սպառնացել։
Իսկ հիմա քաղաքապետարանում որոշումներ են կայացնում նրանք, ովքեր հեղափոխության ժամանակ հեռվում էլ չեն երևացել։
Ես շատ հիասթափված եմ, և այս տարիների իմ և իմ ընտանիքի ստեղծածը ցանկանում եմ վաճառել և տեղափոխվել արտերկիր։
Տերտերների հետ մենակ ոտքի կանգնեք միտինգ անեք անիմաստ։ Զարմանում եմ, այս օրենքների ընդունումից հետո պետքա ժողովուրդը, ու հենց հեղափոխության աջակիցները «շրջափակեին»քաղաքապետարանը։ Տարվա վերջում՝ դեկտեմբերին կզգաք, ով չի հասկանում ինչի մասին եմ խոսում»,- գրել է նա: