Սարգսյանը՝ ծառայողների վերապատրաստումների մասին
Իմ հրամանով ձևավորված է աշխատանքային խումբ, որը պետք է վերլուծի վերջին տարիների մի շարք զանգվածային միջոցառումներ թե՛ ուժային միջոցի գործադրման տեսնակյունից, թե՛ մեթոդաբանական առումով, մարտավարական հմտությունների առումով պրոցեսը կազմակերպելու տեսանկյունից, որ հատվածներն է, որ լավ են կազմակերպվում, որտեղ ունենք թերություններ, խնդիրներ, և ինչպես պետք է կազմակերպել պրոցեսը: Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Ուժային միջոցի գործադրման տեսանկյունից սկսել ենք մի խումբ վերապատրաստումներ մեր ծառայողների համար: Բնական է, որ ցանկացած նոր հարցի առնչվելիս կարող է նաև ինչ-որ տեղ մերժողականություն կամ ոչ պատրաստվածություն առաջ գալ: Մեր խնդիրն է լինելու, որ հետևողականորեն, ամբողջ տարվա ընթացքում, բոլոր ծառայողները պետք է վերապատրաստվեն այս ուժային ստանդարտով, որովհետև սա չի վերաբերելու միայն ոստիկանության գվարդիային, սա ամբողջ ոստիկանական համակարգի համար մշակված ստանդարտ է: Կարծում եմ՝ սա է ինստիտուցիոնալ ճանապարհը՝ խնդիրը ախտորոշելու և լուծելու. հակառակ դեպքում մենք կկենտրոնանանք տարբեր պատասխանատվության գործիքների կիրառման վրա: Դա պիտի լինի իրականության մեջ, դրան զուգահեռ պետությունը պետք է հասկանա, թե ինչ փոփոխություններ՝ որպես այդպիսին, պետք է ձեռնարկվեն այս տեսանկյունից»,- նշել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...