Պարգևատրված զենքերը կարող են հանրավտանգ լինել. ՆԳ նախարար
Պարգևատրական ինստիտուտի մասով ունենք շատ լուրջ խնդիրներ, որովհետև տարբեր ժամակահատվածներում մեր օրենսդրական կարգավորումները տարբեր եղանակով են կարգավորել անձին պարգևատրման եղանակով, օրինակ, ատրճանակ պարգևատրելու պրոցեսները: Այս մասինհայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Նկատում ենք, որ շատ դեպքերում մեզ անհայտ հիմքերով շատ անձինք, որոնք չեն ունեցել նախկինում զենքի հետ կապված օրինական պրոցեսներ, ունեն այս պահի դրությամբ մարտական ատրճանակներ կամ այլ ատրճանակներ, որոնք կարող են հանրավտանգ լինել, և պետության համար շատ կարևոր է ի վերջո հասկանալ՝ որն է ստանդարտը, որով ևս պարգևատրական զենքերով պիտի պարգևատրվեն և հասնեն հասցեատերերին:
Այս տեսանկյունից ստանդարտը պիտի լինի հուսալի, որ պետությունը հասկանա՝ եթե ձեզ պարգևատրում է զենքով, ապա դուք առնվազն բավարարում եք այն ստանդարտներին, որոնք թույլ կտան պետությանը հասկանալ, որ պետության հետ հարաբերվելիս դուք հուսալի և անվտանգ կերպար եք: Այսինքն՝ եթե պետությունը նվիրում է այս ձևաչափով պարգևատրական զենք, պետությունը պիտի վստահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է»,- ասաել է նա:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստանում, որ տվյալ անհատի մոտ կա պարգևատրական զենք, բայց վերջինս թմրամիջոց է օգտագործում կամ այլ դրվագներով է աչքի ընկնում:
«Պետության խնդիրն է սահմանել ստանդարտ, ֆիլտրել անձանց ցուցակը, ստանդարտին համահունչ թողնել պարգևատրական զենքն այն անձանց մոտ, որոնք կբավարարեն ստանդարտին: Այն անձինք, որոնք չեն համապատասանի ստանդարտին, այդ անձնանց մոտ զենքերը, բնականաբար, չեն կարող մնալ»,- հավելեց նա՝ նշելով, որ այս մասով առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...