Միրզոյանը՝ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների մասին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուսով է, որ Երևանի և Վաշինգտոնի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը կծառայի որպես երկու երկրների միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ։ Հայաստանի ԱԳ նախարարն այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ Երևանի և Վաշինգտոնի հարաբերությունները նշանակալիորեն հասունացել են, ուստի դրանք ռազմավարական գործընկերության վերածելը ինչպես տեղին է, այնպես էլ էական։
«Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները հասունացել են այն աստիճանի, որ դրանց վերափոխումը դեպի ռազմավարական գործընկերություն ոչ միայն տեղին է, այլև էական՝ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում կողմնորոշվելու համար»,-նշել է Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարը նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի ստորագրած փաստաթուղթը կծառայի որպես հարաբերությունների ապագա ճանապարհային քարտեզ։
«Թող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը ստորագրել ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որպես Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև խորացող հարաբերությունների վկայություն և ընդհանուր ձեռքբերումներով լի ապագայի ճանապարհային քարտեզ ծառայի»,-ընդգծել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...