Հանդիպել են Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները. մանրամասներ
Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ՆԱՏՕ այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի հետ։ Այս մասին ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հրապարակման մեջ։
Միևնույն ժամանակ այսօր Բաքու է մեկնել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին: Նա արդեն հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։ Կոբախիձեն հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նաև Վրաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորությամբ Բաքվում կանցկացվի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը։
Վրացական պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարության, գյուղատնտեսության, մշակույթի նախարարության ղեկավարները և կառավարության վարչակազմի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...