Ես չգիտեմ այս հայտարարության մեջ որն է ավելի նողկալի. Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի խոսքերը, որը ԵՄ-ի կողմից ռազմական ծախսերը չավելացնելու դեպքում Եվրոպային սպառնացել է ռուսաց լեզու սովորելու անհրաժեշտությամբ։
«Ես չգիտեմ՝ Ռյուտեի այս հայտարարության մեջ որն է ավելի նողկալի՝ Ռուսաստանի ինչ-որ էքսպանսիայի մասին ստե՞լը, թե՞ ազգայնականությունը», - նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ Եվրոպայի երկրները գտնվում են ԱՄՆ-ի արտաքին կառավարման ներքո:
«Այստեղ թե' ռազմակայաններ կան, թե' միջուկային զենք, որը, գտնվելով եվրոպական մայրցամաքի երկրների տարածքում՝ եվրոպացիներին հասանելի չէ, և նրանք ընդհանրապես ոչ մի կերպ չեն վերահսկում այդ զենքը», - եզրափակել է նա:
Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Եվրամիության երկրները, չհասնելով պաշտպանական ծախսերի մակարդակին, որը գերազանցում է ՀՆԱ-ի 2 %-ը, 5 տարի հետո ստիպված կլինեն ռուսերեն սովորել: Նա ընդգծել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միանգամայն իրավացի էր, երբ բազմիցս պահանջում էր այս ոլորտի ծախսերի ավելացում:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...