Ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ
Հունվարի 15-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ։ Հաստատվել է խորհրդի անհատական կազմը։ Խորհրդի հիմնական նպատակն է համակարգել ռազմավարությամբ սահմանված առաջնահերթությունները և դրանցից բխող միջոցառումները։ Կարևորելով քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ բարեփոխումների գործընթացներում՝ համակարգող խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել նաև 4 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Այն ղեկավարելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդի կազմում ընդգրկված են նաև մի շարք նախարարներ, այդ թվում՝ ՆԳ, ՊՆ, արդարադատության, ֆինանսների, առողջապահության, ԿԳՄՍ, ԲՏԱ, ՇՄ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները։ Հանձնաժողովում ընդգրկված են նաև ԱԽ քարտուղարը, ԱԱԾ պետը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...