ՌԴ-ն ցանկանում է վնասել համաշխարհային ավիաընկերություններին. Տուսկ
Ռուսաստանը ցանկանում է վնասել համաշխարհային ավիաընկերություններին: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Կիևում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
Տուսկի խոսքով՝ Ռուսաստանը ծրագրում էր օդային ահաբեկչություն Լեհաստանի և այլ երկրների դեմ։ Լեհաստանի վարչապետը չի մանրամասնել, սակայն նշել է, որ Մոսկվան պատերազմ է մղում ողջ Արևմուտքի դեմ։
«Ես չեմ խորանա մանրամասների մեջ, բայց կարող եմ հաստատել, որ Ռուսաստանի Դաշնությունը ծրագրում է օդային ահաբեկչություն ավիաընկերությունների դեմ` ամբողջ աշխարհում... Այս դիվերսիոն գործողությունները սաբոտաժ են` պատերազմի մի տեսակ, որը Ռուսաստանը հայտարարել է ողջ աշխարհին, ոչ միայն Ուկրաինային»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ռուսական ագրեսիայի դեմ պահանջվում են Արևմուտքի միասնական ջանքերը։ «Ագրեսորը պետք է միասնական պատասխան ստանա»,- ասել է նա:
Մամուլի ասուլիսում Տուսկը վստահեցրել է, որ Եվրոպան հավատում է այս պատերազմում Ուկրաինայի հաղթանակին։ Գործընկերներն ու դաշնակիցները մտադիր են շարունակել օգնել Կիևին` հետ մղել ռուսական չհրահրված ագրեսիան։ Իսկ Լեհաստանը դեռ մտադիր է այս հարցում առաջատար դեր խաղալ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...