Փոփոխություններ կաթնամթերքի ոլորտում. մանրամասներ
Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է կանաչ գույն ունենա, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույն:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը:
Կսահմանվեն կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ` սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվեն սպառողներին տեսանելի տեղում, ինչը մթերքի կամ հումքի ծագումը նույնականացնելու հնարավորություն կտա:
Զեկուցողի տեղեկացմամբ տնտեսավարողները կամավոր հիմունքներով կարող են իրենց ապրանքը դրոշմավորել կանաչ կամ նարնջագույն գույնով:
Նիստը վարող պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հիշեցրել է, որ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր` այն լրացուցիչ քննարկելու նպատակով:
Նախաձեռնությունը քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 15-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:
Նմանատիպ հոդվածներ
Փոխելու ենք զnրակnչի ձևը և բովանդակությունը. Սուրեն Պապիկյան
Մենք ամեն տարի զորակոչից առաջ փոփոխություններ ենք կատարում կառավարության տարբեր որոշումներով, որոնք էապես փոխում են մեր...
Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ. Արմեն Գալջյան
Երկար, բայց կարևոր: Տրանսպորտի սակագինը չի դառնում 300 դրամ, այն միջինում լինելու է 150.5 դրամ: Այս մասին հայտնում...
«Հոպար ստե մի տե պահի» VS «stop կոճակը փչացել ա սարքեք այ ապաշնորհներ». Գալջյան
«Հոպար ստե մի տե պահի» VS «stop կոճակը փչացել ա սարքեք այ ապաշնորհներ», «վարորդ`առավոտ շուտ հազարնոց ես տալի ես քեզ...
Նոր մանրամասներ եկամուտների հայտարարագրման վերաբերյալ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների...