Մենք Ադրբեջանի հետ մրցակցության մեջ չենք մտնում. Պապիկյան
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բալանսին:
«Մենք չենք մտնում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մրցակցության։ Բնականաբար, ակնհայտ է, որ երկու երկրների բյուջեները, հնարավորությունները անհամեմատելի են՝ իրենց բոլոր հետևանքներով։ Եվ հենց դրա դրան է վերաբերում մեր առաջարկը, որ եթե ուզում ենք տարածաշրջանային երկարաժամկետ խաղաղություն, պիտի նաև ունենանք սպառազինությունների վերահսկման մեխանիզմ»,- ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանից օկուպացված տարածքներին՝ նա նշել է. «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մոտ կա որոշում, որ Հայաստանի օկուպացված շուրջ 200 կմ2 տարածքը, որի մաս է կազմում Ջերմուկի մերձակա բարձունքը, պետք է բանակցությունների միջոցով լուծվեն, և հարցը հասցեագրված է սահմանազատման, սահմանագծման և սահմանների անվտանգության հանձնաժողովին»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը.«Այսօր շատ կարև...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը:Մեծ հավ...