Իշխանությունը ցույց տվեց ոնց է օգտվում ժողովրդի գումարներից. Մարության
Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված: Այս մասին լրագրողների հետ զրույցում, տրանսպորտի գնի դեմ իրականացվող ակցիայի ժամանակ: Այս մասին ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով, որ քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար խոսքը գնալու է բոյկոտի մասին, բայց ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, բոյկոտի ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից և ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այսինքն աշխատել, խուսափել տրանսպորտից օգտվելուց, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ: 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում: Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն ավելի տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան սիրուն չի» տարբերակին գան»,- ասաց նա:
«Նախ ուզում եմ տեղեկացնել, որ մենք արդեն նախագիծ ենք ներկայացրել, ըստ որի պահպանում են բոլոր այն փաթեթները, որը քաղաքապետարանն առաջարկում է և դրան ավելանում է ևս մեկ կետ, այն է՝ մեկ ուղևորությունը 100 դրամ, այսինքն բառացի այն, ինչ որ տեղի է ունենում հունվարին, այսինքն կարող ես բոլոր փաթեթներից օգտվել և կա մեկ ուղևորությունը 100 դրամ: Բայց, ինչպես տեսնում ենք, բնակչության մեծամասնությունն օգտվում է մեկ ուղևրությունը 100 դրամ տարբերակից։ Եթե ձեռք է տալիս, մարդիկ կգնեն, չէ՞ այդ փաթեթները: Իրենք ունեին այդ նախագիծը և կարող էին տարվա վերջին կայացած ավագանու նիստին, չնայած, որ օրենքով պարտավոր էին դա բերել»,- նշել է Հայկ Մարությանը:
Վերջինս անդրադարձավ նաև իր ու Տիգրան Ավինյանի բանավեճին:
«Թե՛ բանավեճի ժամանակ, թե՛ բանավեճից հետո ուղղակի պարզ դարձավ մեր իշխանության իրական երեսը: Իրենք ցույց տվեցին, թե ինչպես են իրենք օգտվում այն գումարներից, որը ժողովուրդը տալիս է իրենց: Չէ՞ որ իրենք ասում են գումար չկա, պետք է, որպեսզի տրանսպորտը կարողանանք ապահովենք, բայց մենք տեսնում ենք, որ իրենք այդ գումարը օգտագործում են իրենց քմահաճույքների համար»,- ասել է Հայկ Մարությանը:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Թրամփը հանձնարարել է հեռախոսազրույց կազմակերպել Պուտինի հետ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն օգնականներին հանձնարարել է երդմնակալությունից հետո մի քանի օրվա ընթացքում հեռախոսազրո...
ԱՀԾ-ն` Ադրբեջանի հնարավոր լայնամասշտաբ հարձակման մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է ՀՀ արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը: Մեծ հա...