Գերմանիայի ՊՆ –ն դադարեցնում է X-ում իր օգտահաշվի աշխատանքը
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կանգնեցնում է իր պաշտոնական օգտահաշվի աշխատանքը X սոցիալական ցանցում։
«Մենք որոշեցինք գնալ այս քայլին, քանի որ փաստերի փոխանակումն այստեղ գնալով դժվարանում է»,- ասել են գերատեսչությունում։
Բունդեսվերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերի և գերատեսչության այլ ներկայացուցիչների օգտահաշիվները նույնպես կդադարեն գործել:
«Պաշտպանության նախարարությունը որդեգրել է այս դիրքորոշումը: Մենք առայժմ հավատարիմ ենք մնում հարթակին, որն, իհարկե, առանց հակասությունների չէ», - մեջբերում է Politico-ն Գերմանիայի կանցլերի ներկայացուցչի խոսքերը։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է դադարեցնել հաշիվները X սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի բազմաթիվ վիրավորանքներից հետո՝ ուղղված Գերմանիայի կառավարության ներկայացուցիչներին։ Մասնավորապես, գործարարը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին անվանել է «ապաշնորհ հիմար» և ասել, որ նա պետք է հրաժարական տա։
Հունվարի 9-ին Իլոն Մասկը X սոցիալական ցանցում ուղիղ եթեր է անցկացրել գերմանական «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելի հետ։ Դրանից հետո Բունդեսթագը հետաքննություն է սկսել փետրվարի 23-ին կայանալիք Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին հնարավոր միջամտության վերաբերյալ։ Դեկտեմբերի վերջին ձեռնարկատերը գրել էր, որ «միայն AfD-ն կարող է փրկել Գերմանիան»։
Անցյալ շաբաթ գերմանական 60 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ նույնպես լքել են X սոցիալական ցանցը՝ ի նշան հարթակում «դիսկուրսի աճող արմատականացման» դեմ բողոքի, գրում է tagesschau-ը։ Նրանք կարծում են, որ X սոցիալական ցանցի ալգորիթմները պաշտպանում են ծայրահեղ աջ հայացքները և դավադրության տեսությունները և հակասում են «համալսարանների հիմնարար արժեքներին՝ կոսմոպոլիտիզմին և ակադեմիական ամբողջականությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ձեռք բերել
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Իսր...
ՑԱԽԱԼ–ը սկսում է Գազայի հատվածից պատանդներին ընդունելու նախապատրաստական աշխատանքները
Պատանդների վերադարձի համար Իսրայելի պաշտպանության բանակի նախապատրաստական գործունեությունը կոչվում է «Ազատության թևեր:...
Ռուսաստանը «լրացուցիչ հաջողությունների» է հասել Ուկրաինայում. Պենտագոն
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը խոստովանել է, որ Ռուսաստանը «որոշ լրացուցիչ ձեռքբերումներ» է գրանցել ուկրաինական հակամար...
«Իսլամական պետությունը» գործում է Պակիստանի աջակցությամբ. Թալիբան
Աֆղանստանն ունի «ապացույցներ», որ «Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները գործում են Պակիստանի կառավարության ա...