Որտեղ է գրված, որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի. Գալյան
Ես չեմ հասկանում աշխատանքի առումով խտրական վերաբերմունքը նախ՝ կանանց, ապա երիտասարդների նկատմամբ։ Երիտասարդները, ովքեր ստացել են լավ կրթություն և ունեն որոշակի փորձ, իսկ իմ բոլոր խորհրդականները լավ փորձ ունեն, շատ ավելի եռանդով ու պրոդուկտիվ կարող են լինել, քան տարեցները, իհարկե, չեմ նսեմացնում տարեց մարդկանց կենսագրությունը, աշխատանքն ու անձը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Իսկ ինչո՞ւ ոչ։ Որտե՞ղ է գրված, որ ինչ-որ պաշտոնում պարտադիր պետք է տղամարդ լինի, սովորույթի՞ ուժով։ Ինչո՞ւ։ Եկեք հասկանանք, թե որտեղ է խնդիրը թաքնված և արդյո՞ք ճիշտ է եղել, որ նախկինում բոլոր պատասխանատու պաշտոններում եղել են տղամարդիկ։ Այսօր մեր պետությունը, փառք Աստծո, հավասար հնարավորություններ է ապահովում կանանց և տղամարդկանց համար՝ հավասար կրություն ստանալու, մրցակցային դաշտն ազատ է։ Իմ փորձը ցույց է տալիս, որ մեր աղջիկները բավականին մրցունակ են և որոշ դեպքերում իրենց պատասխանատվությամբ, աշխատասիրությամբ, գործադրած ջանքերով տղամարդկանցից առաջ են»,- նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...