Ձեր հոր ասածներից հետո չպետք է հրաժարական տայիք. լրագրողի հարցը՝ Ավինյանին
Ամեն մի լրատվամիջոց այս օրերին վստահորեն իր քաղաքական դիրքորոշումները շատ հստակ արտահայտում է և մենք չենք կաշկանդում լրատվամիջոցներին իրենց քաղաքական հայացքներն արտահայտել: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, «NEWS.am»-ի լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, որ թեև ինքը ներողություն խնդրեց իր հոր հայտարարության համար, բայց դա այնքան աղմկահարույց էր, որ ինքը պետք է հրաժարական ներկայացնի:
«Ես հասկանում եմ, որ ձեր լրատվականը խնդիր ունի լուծելու, ես էլ ունեմ այդ խնդրին չաջակցելու խնդիր։ Ի՞նչ ասեմ։ Ամեն մեկն իր օրակարգով է շարժվում։ Ձեր խնդիրն է որոշ պաշտոնյաներին թիրախավորելը և տարատեսակ ձեւերով մաքսիմալ նեգատիվ կերպով ներկայացնելը։ Դա նույնպես ընդունելի օրակարգ է, շատ լավ է:
Երբ հրավիրվում է լրատվամիջոցը ինչ որ մակարդակով քաղաքապետի հետ քննարկման և անտեսում է այդ հրավերը, ես էլ, թույլ տվեք, ինձ իրավունք վերապահեմ, այդ լրատվամիջոցի հարցերին չպատասխանելու։
Ես շատ մեծ խնդիրներ եմ տեսնում մեր լրատվական դաշտում և ուզում էի կիսել իմ մտահոգությունները, որոնք միայն իմ մտահոգությունները չեն, դա նաև քաղաքացիներին են»,- ասել է Ավինյանը՝ վստահեցնելով, որ ինքը պարբերաբար հետևում է քաղաքացիների կարծիքներին, խոսում է մարդկանց հետ:
Հարցին՝ հետևո՞ւմ է, թե մարդիկ ինչ կարծիք ունեն տրանսպորտի թանկացման հետ կապված, քաղաքապետը պատասխանեց. «Իհարկե, հետևում եմ, խոսում եմ մարդկանց հետ, լսում եմ, փորձում ենք բոլոր խնդիրները վերհանել և բոլոր խնդիրները պարբերաբար լուծել»:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...