Այս համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Լավրով
Համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը, որը Մոսկվայում հունվարի 17-ին ստորագրելու են Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը, ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, ԿԺԴՀ-ի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն իր բնույթով կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,- նշել է Լավրովը։
Հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ կվարեն Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Մոսկվայի և Թեհրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը պարունակում է 47 հոդված և ընդգրկում երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները։
«Այս համաձայնագիրը ներառում է նախաբան, 47 հոդված և ընդգրկում է երկկողմ համագործակցության բոլոր ոլորտները», - ասել է Ջալալին Իրանի պետական հեռուստատեսությանը և ռադիոյին: Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը կազմելիս հիմնական ուշադրությունը դարձվել է «հավասարակշռության, ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության հարգման սկզբունքներին»։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳ նախարարը՝ ավտոշարասյունով տեղաշարժվող անձանց մասին
Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ պահնորդական ծառայությունից օգտվելու դեպքերին՝ Արփինե Սարգսյանը հայտարարել է...
Նրանք ովքեր կիսում են մեր արժեքները, միշտ էլ ցանկալի են. ԵԽ պատգամավորը՝ ՀՀ-ի մասին
ԵԽ պատգամավոր Հայաստանի հարցով մշտական զեկուցող, Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց...
Փոխնախարարի արձագանքը՝ որդու չծառայելու մասին հրապարակմանը
ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն արձագանքել է իր և որդու մասին մամուլի այսօրվա հրապարակմանը. «Այսօր շատ կար...
Այդ երկիրը մեր թշնամին է. Պեսկով
Լիտվան անբարյացակամ պետություն է՝ թշնամաբար տրամադրված Ռուսաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներով․ լրագրողներին հայտն...